Wednesday, 15 05 2024
14:45
«Իվանիշվիլին անձնական շահերը վեր է դասել Վրաստանի շահերից». Օ՛Բրայեն
Խարկովի մարզի երեք շրջաններից տարհանվել է գրեթե 8000 մարդ` ռազմական գործողությունների պատճառով
Էրդողանն արտակարգ նիստ է անցկացրել պետական հեղաշրջման մասին նախազգուշացումից հետո
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում
Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Մոլդովայի ԱԳՆ պետքարտուղարի հետ
Կադրային վերանշանակումներ ՊՆ-ում
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարության նոր կազմը
Բրայան Մեյը և Գարիկ Իսրայելյանը միահյուսում են նոտաներն ու աստղերը. ծնվում է STARMUS փառատոնը
ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի պետական հաստատությունների զարգացմանը
«Արևմուտքը լռում է Հայաստանի ցույցերի վերաբերյալ». Զախարովա
Կիպրոսում Հայաստանի դեսպանատուն կհիմնվի
12:45
Բլինքենը կիթառ է նվագել և երգել Կիևի բարերից մեկում
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Որակավորվել են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ՊՄԳ ծրագրի ընտրության փուլին մասնակցած 3 թեկնածուներ
Երիտասարդի մոտ դանակներ են հայտնաբերվել, փողոցի մայթեզրի խոտածածկ հատվածում՝ ատրճանակ
12:26
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Ռոստովում 2 պայթյուն է տեղի ունեցել վառելիքի պահեստում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
12:03
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՄԻՊ-ն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին
Պուտինին եւ Սի Ծինփինին կհաջողվի՞ լծորդել ԵԱՏՄ-ն եւ «մեկ գոտի՝ մեկ ճանապարհը»
ՌԴ մարզերը ենթարկվել են հերթական գնդակոծության, ուկրաինական ուժերը հեռացել են Վոլչանսկից
Փրկարարները Հրազդանում ավտոկայանատեղիից և գործող սննդի կետից հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
11:15
Նավթի գները նվազել են- 14-05-24
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել
Ռուսաստանը ոչ թե կոնկրետ երթուղու, այլ Հարավային Կովկասի ամբողջական ապաշրջափակման կողմնակից է. Գալուզին
Փակ փողոցներ չկան
«ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիք է». Գալուզին
ԵՄ առաքելությունը Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ է. Գալուզին

Թբիլիսին այլևս չի խոչընդոտում Ռուսաստանի անդամակցությանը ԱՀԿ-ին

Չնայած դեռևս պարզ չէ, թե ինչպես է Վրաստանը համաձայնվել «կանաչ լույս» վառել Ռուսաստանի անդամակցությանը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), նախագահ Միխեիլ Սահակաշվիլին արդեն իսկ մեկնաբանում է այն որպես դիվանագիտական հաջողություն:

Ռուսաստանը դեռևս 90-ականների կեսերից էր ձգտում անդամակցել ԱՀԿ-ին, սակայն պետք է, նախ և առաջ, կարողանար համաձայնության գալ կազմակերպության բոլոր 153 անդամների հետ, իսկ Վրաստանը`որպես ԱՀԿ անդամ, իրավունք ուներ արգելել կամ թույլ տալ ՌԴ մուտքն այդ կազմակերպություն:

2008 թվականին տեղի ունեցած ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո Վրաստանը դադարեցրեց բանակցությունները Ռուսաստանի`ԱՀԿ անդամակցության վերաբերյալ և հրաժարվեց աջակցել վերջինիս այդ հարցում:
Բանակցությունների ընթացքում կողմերի միջև հակասությունների հիմնական պատճառը կապված էր Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ, որոնք 90-ականների սկզբին տեղի ունեցած անջատողական պատերազմների արդյունքում դուրս էին եկել Թբիլիսիի վերահսկողությունից, իսկ 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո Մոսկվան պաշտոնապես ճանաչել էր երկու տարածքների անկախությունը:

ԱՀԿ-ին անդամակցելու համար Վրաստանը Ռուսաստանին հետևյալ նախապայմանը ներկայացրեց`վրաց զորքերի ստորաբաժանումները պետք է տեղակայվեն Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ Ռուսաստանի սահմանների երկայնքով`իր պետական սահմանների շրջանակներում ներառված այդ տարածքների անվտանգությունն ապահովելու նպատակով:

Արևմտյան պետությունները կողմ էին Աբխազիայի և Հարավային Օսիայի վերաբերյալ Վրաստանի պահանջներին, բայց նաև ցանկանում էին, որ Ռուսաստանը միանա ԱՀԿ-ին, այդ պատճառով մեծ ճնշում գործադրեցին նախագահ Սահակաշվիլու վրա` բանակցությունները վերսկսելու համար:
Շվեյցարիայի միջնորդությամբ այս տարվա մարտին բանակցությունները վերսկսվեցին, որոնց արդյունքում կողմերը փոխզիջման հասան`պայմանավորվելով, որ շվեյցարական կողմի ընտրությամբ մի մասնավոր ընկերություն պետք է վերահսկի Ռուսաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի անցակետերում կատարվող առևտուրը:

Սահակաշվիլին սա որպես հաղթանակ ընդունեց, նշելով. «1992-1993թթ. ի վեր, առաջին անգամ մեզ հաջողվեց ապահովել տեղեկատվության մշտական հոսք ինքնիշխան վրացական տարածք մուտք գործող բոլոր ապրանքների վերաբերյալ …Ինձ համար սա դիվանագիտական հաղթանակ է: Բնականաբար, մեր մեծագույն հաղթանակը կլինի այն, որ այս սահմանները հսկեն ոչ թե միջազգային դիտորդները, այլ`Վրաստանի մաքսատան աշխատակիցները և սահմանապահները: Մենք կհասնենք դրան»:

Նոյեմբերի 2-ին հայտարարելով գործարքի [կայացման] մասին`բանակցություններին Մոսկվան ներկայացնող Մաքսիմ Մեդվեդկովը նշեց, որ ծրագիրը համապատասխանում է ԱՀԿ-ի կանոններին, կիրառելի է ստեղծված պայմաններում և, այնուամենայնիվ, ի սկզբանե ռուսական կողմի մտահղացումն է եղել:

Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները տարիներ շարունակ բարդ են եղել: 2006-ին Մոսկվան արգելեց Վրաստանից գինու և հանքային ջրերի ներմուծումը` ծանր վնաս հասցնելով երկրի տնտեսությանը:

Վրաստանի մի շարք ընդդիմադիր կուսակցություններ թերահավատությամբ են ընդունում Սահակաշվիլու`հաջողության հասնելու վերաբերյալ հայտարարությունները`նշելով, որ նա առաջին հերթին պետք է կարողանար ռուսական շուկա ազատ մուտք գործելու երաշխիքներ ձեռք բերել:

«Վրաստանի կառավարությունը համաձայնել է, որ Ռուսաստանը միանա ԱՀԿ-ին, առանց որևէ պայման առաջադրելու», – ասում է «Ազատ Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Կախա Կուկավան:
Ազգայնականության և հակամարտությունների ուսումնասիրման ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Պաատա Զաքարեիշվիլին էլ է նույն տեսակետն արտահայտել`նշելով, որ իշխանությունները գոյություն ունեցող երկու հիմնական նպատակներից ոչ մեկը չեն իրագործել. վրացական ապրանքները ռուսաստանյան շուկա արտահանելու գործընթացը չի պարզեցվել, իսկ վրաց-ռուսական սահմանին եղած անցակետերի վերահսկողությունը ապահովելու իրավունք չի ձեռքբերվել:

«Բանակցությունների ժամանակ ավելի նպատակահարմար կլիներ մտածել`ինչպես Ռուսաստան արտահանել վրացական արտադրանքը, ինչն ավելի իրատեսական կլիներ, քան կառավարության նախընտրած քարոզչությունը և հաղթանակի վերաբերյալ հայտարարությունները: Իրականում ոչինչ չի փոխվել. Վրաստանի գլխավոր նպատակն էր իր սահմանների երկայնքով մաքսակետեր տեղադրել, ինչն այդպես էլ չհաջողվեց»:
Չնայած այս խնդիրներին, Զաքարեիշվիլին ողջունում է ռուս-վրացական համաձայնության շնորհիվ ստեղծվող լայն հնարավորությունները`դրանք բնորոշելով որպես «առաջընթաց ողջ աշխարհի և համաշխարհային տնտեսության համար»:

«Սա ոչ թե վրացական դիվանագիտության, այլ սթափ դատողության հաղթանակն է, քանի որ Վրաստանը չխոչընդոտեց Ռուսաստանի անդամակցությանը ԱՀԿ-ին», – կարծիք է հայտնել նա:
Հարավային Օսիայի և Աբխազիայի կառավարությունները չեն մասնակցել Շվեյցարիայում կայացած բանակցություններին, սակայն երկուսն էլ մտահոգություններ են արտահայտել Վրաստանի`անգամ անուղղակիորեն իրենց առևտրային գործունեությունը վերահսկելու գաղափարի վերաբերյալ:
Հարավային Օսիայի Արտաքին գործերի նախարար Մուրատ Ջիոևը հույս է հայտնել, որ ԱՀԿ-ի հետ Ռուսաստանի հետագա բանակցությունների շրջանակներում կվերանայվի Վրաստանի`իր կարծիքով այլ պետության արտաքին սահմանները վերահսկելու պահանջը:

Նույն կարծիքին է նաև Աբխազիայի Արտաքին գործերի նորանշանակ նախարար Վյաչեսլավ Չիրիկբան`նշելով, որ ռուս-վրացական համաձայնության պայմանները կարծես «ոտնձգության վտանգ են ստեղծում մեր ինքնիշխանության նկատմամբ»: Այնուամենայնիվ, Աբխազիայի արտգործնախարարը նաև նշել է, որ պատրաստվում է սպասել ռուսական կողմի մեկնաբանությանն այս հարցի շուրջ:

Հեղինակը «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցն է Վրաստանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում