Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Չավին գովեստի խոսքեր է ասել Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասի հասցեին:
«Կասիլյասը հրաշալի դարպասապահ է, ով բազմաթիվ անգամներ է մեզ փրկել անելանելի իրավիճակներում: Երբ թվում էր, թե պարտությունն անխուսափելի է, Կասիլյասը հանդես էր գալիս փրկչի դերում: Բացի այդ, նա ֆանտաստիկ մարդ է: Որպես թիմի ավագ՝ նա համախմբում է ամբողջ թիմը: Իկերի մասին խոսելիս ես առաջին հերթին գնահատում եմ նրա մարդկային հատկանիշները»:






































