Ֆուտբոլի Իռլանդիայի ազգային հավաքականի դարպասապահ Շեյ Գիվենը Եվրոպայի 2012 թ. առաջնության անցումային խաղում Էստոնիայի հավաքականի նկատմամբ 0:4 հաշվով տարած հաղթանակից հետո այդ կապակցությամբ հայտնեց իր կարծիքը:
Ըստ դարպասապահի՝ ճակատակատագիրը իռլանդացիներին վերադարձրեց իր պարտքը:
Հիշեցնենք, որ 2010 թ.-ի Աշխարհի առաջնության անցումային խաղերում՝ Ֆրանսիայի հավաքականի դեմ մրցավեճում, Թիերի Անրիի՝ ակնհայտ ձեռքով խաղը մրցավարը չնկատեց: Արդյունքում՝ Իռլանդիայի հավաքականը չմասնակցեց 2010թ.-ի Մունդիալին:










































