Հարավկորեացի երկու լեռնագնացներ ժայռից ընկնելու հետևանքով զոհվել են Հիմալայներում:
Կորեայի Alpine Federation-ի պաշտոնյա Lee Ui-jae շաբաթ օրը ասաց, որ լեռնագնացները ընկել են, երբ փորձել են բարձրանալ Cholatse-ը Նեպալի Հիմալայներում: Lee-ն նաև ասաց, որ նրանք մահացել են ուրբաթ օրը:
Նշենք, որ մի քանի շաբաթ առաջ Նեպալի Աննապումա լեռան վրա անհետ կորել էր կորեացի լեռնագնաց Պարկ Յոնգ-Սյոկը (Park Yeong-seok): Նա հավանաբար զոհվել է:











































