Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտնի է դարձել ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հարավկովկասյան շրջագայության ծրագիրը։
Նշվում է, որ Էշթոնն իր տարածաշրջանային այցի շրջանակներում նոյեմբերի 15-ին այցելելու է Ադրբեջան, նոյեմբերի 16-ին՝ Վրաստան, իսկ նոյեմբերի 17-ին՝ Հայաստան։
Ակնկալվում է, որ Բաքվում Էշթոնը հանդիպումներ է ունենալու նախագահ Իլհամ Ալիևի ու արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։