ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խորհրդական Դենիս Ռոսսը հեռանում է իր պաշտոնից՝ անձնական պատճառներով:
62–ամյա քաղաքագետը 2009 թվականից մտել է կառավարության աշխատակազմ: Մինչ այդ եղել է ԱՄՆ երկու նախագահների խորհրդական:
BBC-ն նշում է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ–ի հատուկ ներկայացուցիչ Ջորջ Միտչելի պաշտոնից հեռանալուց հետո տարածաշրջանային մասնագետների թիվը Սպիտակ տանը նվազում է:
Բարաք Օբաման Մերձավոր Արևելքում խաղաղ բանակցությունների միջոցով վերափոխումների կողմնակից է: Սակայն Սպիտակ տանը նման փոփոխությունները վկայում են, որ Օբամայի որդեգրած այս քաղաքականությունն այլևս չի գործում: