Wednesday, 15 05 2024
Նոր արագաչափ՝ Դավիթաշեն-Աշտարակի խճուղում
Անում են այն, ինչի մեջ մեղադրում են իշխանությանը. հաշտության քարոզի տակ ատելություն է հնչում
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին
ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերմանը նվիրված արարողություն՝ Խոջալուում
Վեց տարի իշխանության եք, մերժված համակարգը դեռ կա. ակտիվ և արագ քայլեր են անհրաժեշտ
«Որևէ արտառոց իրավիճակ չկա». ՆԳՆ-ն՝ ուժեղացված ծառայության մասին
Զախարովան՝ ՌԴ սահմանապահ զորքերը ՀՀ-ից ամբողջությամբ դուրս բերելու մասին
Նման նշանակալի միջոցառման անցկացումը վկայում է ՎԶԵԲ-ի և Հայաստանի միջև համագործակցության բարձր մակարդակի մասին
Շարունակվում են Բագրատ արքեպսկ Գալստանյանի առաջնորդած խաղաղ, անհնազանդության գործողությունները
ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունը
Քննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ՀՀ-ն շահագրգիռ է խորացնելու և ընդլայնելու փոխգործակցությունը Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում. վարչապետ
Զախարովան ողջունել է Ալմաթիում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
«ՌԴ-ն Հայաստանին չի առաջարկել դուրս հանել սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմաններից». Զախարովա
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վանաձորցուն 3000 դրամ են վճարել՝ հանրահավաքի գալու համար
Հայ-հնդկական պաշտպանական առաջին խորհրդակցությունը
14:45
«Իվանիշվիլին անձնական շահերը վեր է դասել Վրաստանի շահերից». Օ՛Բրայեն
Խարկովի մարզի երեք շրջաններից տարհանվել է գրեթե 8000 մարդ` ռազմական գործողությունների պատճառով
Էրդողանն արտակարգ նիստ է անցկացրել պետական հեղաշրջման մասին նախազգուշացումից հետո
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում
Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Մոլդովայի ԱԳՆ պետքարտուղարի հետ
Կադրային վերանշանակումներ ՊՆ-ում
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարության նոր կազմը
Բրայան Մեյը և Գարիկ Իսրայելյանը միահյուսում են նոտաներն ու աստղերը. ծնվում է STARMUS փառատոնը
ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի պետական հաստատությունների զարգացմանը
«Արևմուտքը լռում է Հայաստանի ցույցերի վերաբերյալ». Զախարովա
Կիպրոսում Հայաստանի դեսպանատուն կհիմնվի

2012 թվականին Վրաստանը ևս մեկ գումարտակ է ուղարկելու Աֆղանստան. Բաչո Ախալայա

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն Աֆղանստանից վրացական 33-րդ գումարտակի վերադարձի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ հայտարարել է որ աֆղանական կամպանիային մասնակցելը Վրաստանին հավելյալ հնարավորություններ է ընձեռում ՆԱՏՕ-ին անդամակցելու համար.

«Աֆղանստանում գործող Միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) կազմում ներառված վրաց զինծառայողները ոչ միայն օգնում են Աֆղանստանում միջազգային անվտանգության ապահովման հարցում, այլև հավելյալ հնարավորություն են ստեղծում ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության համար։

Վրաստանը կարող է հպարտանալ իր զինվորականներով, որոնք միջազգային անվտանգություն են ապահովում Աֆղանստանում։ Այդ երկիրը երբեք չի դառնա ահաբեկիչների ապաստանը, և ես դրա համար շնորհակալ եմ ձեզ։ Աֆղանստանում բարձր մակարդակով ծառայում է մոտ 1000 վրացի զինծառայող, որոնք աչքի են ընկել իրենց քաջությամբ»։

Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան իր հերթին ընդգծել է, որ 2012 թվականին Վրաստանը ևս մեկ գումարտակ է ուղարկելու Աֆղանստան։ Ախալայան հույս է հայտնել, որ Ռասմուսենի վրացական այցը կնպաստի Վրաստանի ու ՆԱՏՕ-ի մերձեցմանը։

Հիշեցնենք, որ Վրաստանը ISAF-ի գործողություններում ներգրավվել է 2009 թվականից։ Մինչ 33-րդ գումարտակի վերադարձը, Աֆղանստանում էին գտնվում 925 վրացի խաղաղապահներ։ Նրանց դասակը (175 զինվոր ու սպա) տեղակայված էր Քաբուլ քաղաքում՝ Ֆրանսիայի պատասխանատվության գոտում, իսկ գումարտակը (749 մարդ)՝ Հիլմենդ նահանգում՝ ԱՄՆ պատասխանատվության գոտում։

Ավելի վաղ նշվում էր, որ 2012 թվականին Աֆղանստանում գտնվող վրացի զինծառայողների թվաքանակը հասնելու է 1500-ի, որով և Վրաստանը պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրներից Աֆղանստանում ամենամեծ զինվորական կոնտինգենտն ունեցող երկիրը։

Սեպտեմբերի սկզբին Աֆղանստանում զոհվել է 10-րդ վրացի զինծառայողը։ Ընդհանուր առմամբ, Աֆղանստանում վիրավորվել է ավելի քան 20 վրացի զինծառայող։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում