Վաղը կառավարությունը կհաստատի արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի գնահատման կարգը: Նախատեսվում է ստեղծել արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց վնասի գնահատման հանրապետական հանձնաժողով:
Հանձնաժողովների կազմում` ըստ ուղղությունների ընդգրկվում են արտակարգ իրավիճակների, առողջապահության, գյուղատնտեսության, կապի և տրանսպորտի, քաղաքաշինության բնագավառի մասնագետներ և մասնագիտացված կառույցների ներկայացուցիչներ, որոնք պետք է իրականացնեն ստեղծված իրավիճակի և հավանական վտանգների ուսումնասիրում, հաշվառում և գնահատում: