Քիչ առաջ Թումանյան փողոցում հարձակում է իրականացվել տարադրամի փոխանակման կետի վրա, հնչել են կրակոցներ: Ըստ մեր ունեցած տեղեկությունների հանցագործը կրակել է, ինչի հետևանքով երկու մարդ է վիրավորվել, որոնցից մեկը ոտքից: Ըստ ականատեսների վիրավորներից մեկը տարադրամի փոխանակման կետի աշխատող է:
Հանցագործը փախուստի է դիմել` իր հետ տանելով խոշոր չափի գումար:
Դեպքի վայրում աշխատում է ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը: