Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը կանխատեսեց, որ, ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, առաջիկայում ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումը կավելանա, քանի որ ընտրություններին ընդառաջ քաղաքական իրավիճակը սրվում է, ինչը անդրադառնում է նաև ԶԼՄ-ների վրա՝ հիշեցնելով նաև, որ 2011 թվականին Հայաստանում նախընտրական շրջան է, իսկ 2012 թվականին խորհրդարանական ընտրություններ են: