Monday, 13 05 2024
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»

ԱՄՆ-ը Թուրքիային է հանձնում F-16 կործանիչների ծրագրային ապահովման ծածկագրերը

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը համաձայնել է Թուրքիային հանձնել F-16 Fighting Falcon կործանիչների ծրագրային ապահովման ծածկագրերը։ Դրա շնորհիվ թուրքական կողմը հնարավորություն կստանա այդ ինքնաթիռների վրա տեղակայել հավելյալ սարքավորում և սեփական արտադրության սպառազինություն։

Թուրքիան մտադիր է արդիականացնել իր զինված ուժերում առկա F-16 տիպի բոլոր 213 կործանիչները։ Այդ նպատակով յուրաքանչյուր ինքնաթիռի վրա պետք է ծախսվի 5.2 միլիոն դոլար՝ ներառյալ թուրքական համակարգերի և բաղադրատարրերի տեղակայումը։

Ընդհանուր առմամբ, F-16 կործանիչների արդիականացման նախագիծը գնահատվում է 1.1 միլիարդ դոլար։ Բացառված չէ, որ թուրքական զենքով ու բաղադրատարրերով կհամալրվեն F-16 Block 50 տիպի 30 ինքնաթիռներ, որոնք Թուրքիան 1.8 միլիարդ դոլարով գնել է դեռևս 2007 թվականին։

Հեռանկարում Թուրքիան փաստացիորեն կարող է ձեռնամուխ լինել F-16 կործանիչների արտադրության, սպասարկման, արդիականացման ու վերամշակման ողջ փուլին։

2006 թվականին ԱՄՆ Կոնգրեսը հավանության էր արժանացրել Թուրքիայում տեղական ռազմաօդային ուժերի համար նախատեսված F-16 կործանիչների հավաքումը։ Թուրքական Turkish Aerospace Industries ընկերությունն Անկարայի գործարանում հավաքված առաջին F-16 Block 50-ը երկրի ռազմաօդային ուժերին է հանձնել 2011 թվականի մայիսի վերջին։

Այս համաձայնագրի շնորհիվ Թուրքիան կարող է գումարներ տնտեսել F-16 կործանիչների արդիականացման հարցում։ Ներկայումս Թուրքիան կարող է արտադրել տարբեր տիպի ռազմական արտադրանք, որն ապահովում է նրա զինված ուժերի կարիքների կեսը։ Ներկայումս Թուրքիան զբաղված է նաև Պակիստանի զինված ուժերում առկա F-16 կործանիչների արդիականացմամբ։

Հիշեցնենք, որ ներկայումս մի խումբ կոնգրեսականներ ԱՄՆ Կոնգրեսի դիտարկմանն են ներկայացրել թիվ 83 բանաձևը, որով Վաշինգտոնին կոչ են անում զենք չվաճառել Թուրքիային, ինչը մասնավորապես վերաբերում է վերջին օրերին շրջանառության մեջ մտած ամերիկյան 3 AH-W1 «Սուպեր Կոբրա» ուղղաթիռներին։

Կոնգրեսականներն իրենց որոշումը հիմնավորել էին այսպես. «Թուրքիան սպառնում է Իսրայելին, շարունակում է օկուպացրած պահել Հյուսիսային Կիպրոսը, Հայաստանին ուժեղ շրջափակման է ենթարկել։ Անկարան այսպես է վերաբերվում մեր բարեկամներին ու դաշնակիցներին, միևնույն ժամանակ, մեր ամենահայտնի թշնամիների հետ սերտ կապեր է հաստատել։ Թուրքիային զենք վաճառելիս Վաշինգտոնը պետք է հաշվի առնի այս մտահոգությունները»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում