Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Ոչ թե կողմորոշում, այլ ընտրանք. Blog

Հայաստանի պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանն իր բլոգում գրում է.

Դեռևս խորհրդային ժամանակներից գոյող «Կոմայգու բիձեքի» քաղաքական վերլուծության ավանդույթը շարունակվում է մեզանում: Արդեն 20 տարեկան պետականություն ենք: Եվ հարկ է, որ 20-ամյային հատուկ հասունություն գոնե ունենանք: Պետություններն ու հասարակություններն էլ մարդկանց նման են. ինչ կարող են սովորել, սովորում են մինչև մի որոշակի տարիք, դրանից հետո սովորելու ունակությունը մեծամասամբ վերածվում է սովորածը համակարգելու կարողության և այն կիրառելու հմտության ու փորձառության: Մինչև մի որոշակի տարիքի են պետություններն ու ազգերը ճշգրտում իրենց իդեալները, եթե կուզեք` կուռքերը, որոնց կուզեին նմանվել ու նրանց գերազանցել. մինչև որոշակի տարիք են ընտրում իրենց ԿՈՉՈՒՄԸ, ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ:

Մենք մինչև այժմ մի ներքին պատերազմի մեջ ենք` Արևե՞լք ենք, թե՞ Արևմուտք, քրիտոնյա՞ ենք, թե՞ մեկ այլ բան: Ի դեպ, թվում է` ոչ մի առանձնակի տարբերություն չկա` «Վարվի’ր ուրիշի հետ այնպես, ինչպես կուզես, որ քեզ հետ վարվեն» և «Մի’ վարվիր ուրիշի հետ այնպես, ինչպես չես ուզի, որ քեզ հետ վարվեն» պատվիրանների միջև: Մինչդեռ տարբերությունը հսկայածավալ է, նույնիսկ` քաղաքակրթական: Առաջինը` քրիստոնեականը, պատվիրանում ՎԱՐՎԵԼ` գործել, շարժվել է հրահանգում, մինչդեռ երկրորդը հայեցողական, պասսիվ, հարմարվողական լինելու պահանջ է դնում: Դրանով է պայմանավորված քրիստոնեական (իմա` արևմտյան) քաղաքակրթության հաղթարշավը իր ծննդյան օրվանից. այսօր մենք այդ քաղաքակրթության հեգեմոնիան տեսնում ենք մոլորակի բոլոր անկյուններում, տեսնում ենք աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրներում: Բայց ասելիքս զուտ տեսական չէ:

Խնդիրը ոչ թե ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ մեջ է, այլ ԸՆՏՐԱՆՔԻ, որ, տա Աստված, կատարվի հօգուտ Արևմտյան` մեզ հարազատ քաղաքակրթության: Այս թեման օրնիբուն պիտի ծեծեն մեր մտավորական քաղաքացիները, պիտի քարոզեն առավոտից իրիկուն: ԸՆՏՐԱՆՔԻ քաոտիկության պատճառով է, որ այսօր մեր երկիրն այս վիճակում է: Ընտրանքի քարոզիչների սակավության պատճառով է, որ մեր գիտակցությունների մեջ շփոթվում են քաղաքական հոսանքները սոսկական աղանդների հետ: Աղանդի` կանոնիկներից թիվ մեկ տարբերությունը հանդուրժողականությամբ է պայմանավորված: Այդ աղանդներն ու աղանդավորներն են, որ չեն կարող հանդուրժել այլակարծությունը, միով բանիվ` ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ: Հիշենք, որ մեր նախնիները Աստված բառին հավելում էին ԱԶԱՏ-ը` Ազատն Աստված: Այսու` միºթե աղանդավորներ չեն մեր հոգևորականների բազմությունները, որոնք Սերը մոռացած` ատելության ու անհանդուրժողականության թույնով են լցված այլոց նկատմամբ, միºթե աղանդավորներ չեն մեր այն քաղաքական ինքնահորջորջվող կուսակցություններն ու գործիչները, որոնք առաջնորդվում են «Ով մեզ հետ չէ, մեր դեմ է» աղանդավորական մտածողությամբ, աշխարհզգացողությամբ, աշխարհընկալմամբ:

ԸՆՏՐԱՆՔԸ կատարելուց հետո կամ առաջ պարտավոր ենք ճշտել մեր վարքականոնը: Այլապես այսօրվա լպրծունությունն ու ամեն կարգի այլամերժությունն է լինելու մեր ազգային վարձքը: Եթե կարծում եք, որ բավականին տեսական ստացվեց, ապա խոսքս իջեցնեմ առօրյա: Այսպես. կասկածուºմ եք, որ իշխանավորներն ավելի ատում են միմյանց, ավելի թշնամի են միմյանց, քան մեզ` ընդդիմախոսներիս. կասկածուºմ եք, որ ընդդիմադիրներն առավել ատում են միմյանց, առավել քարկոծում ու հայհոյում են միմյանց, քան իշխանություններին ու իշխանավորներին, թեև ատելը, հայհոյելն ու քարկոծելն ընդհանրապես լավ բան չեն և մշակույթի ցածրակարգության մասին են վկայում: Չեք կասկածում Ձեր մտքերում, բայց բարձրաձայն ասելը վտանգավոºր է:

Առաջարկում եմ` բարձրաձայն ասել հանվանե, որից հետո կտեսնեք, թե ինչ ողորմելի, աղանդավորական, թշվառ վիճակում են մեր պետությունն ու հասարակությունը, մեր սերուցք կոչվածը` լինի իշխանություն, ընդդիմություն կամ անսեռ-ապաքաղաքական խորհրդահայ մնացուկ «մտավորականություն»` ուսուցչից մինչև նպարավաճառ:
Հիմա մենք ոºրն ենք ընտրում այս երկուսից` 1. «Ով մեր դեմ չէ, մեզ հետ է», 2. «Ով մեզ հետ չէ, մեր դեմ է»: Ասե’ք, և կտեսնեք Ձեր իդեալները, Ձեր իղձերը, Ձեր հավատքը, Ձեր ապագան, մեր պետությա’ն ապագան:

Անձամբ իմ ընտրությունը կատարված է, ես ընտրում եմ առաջինը` քաղաքականության մեջ, մարդկային հարաբերություններում և կյանքում ընդհանրապես:

Աստված պահապան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում