Աշխարհի խոշորագույն McDonald’s արագ սննդի ցանցի գործադիր տնօրեն Ջիմ Սքինները բրիտանական The Telegraph պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները պետք է իջեցնեն եկամտահարկը, եթե ցանկանում են նոր աշխատատեղերի ստեղծման հաշվին դուրս գալ պարտքային ճգնաժամից:
Նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով գործազրկության և ճգնաժամի դեմ պայքարելու ծրագիրն առաջ էր քաշել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, սակայն սենատորները դեմ էին քվեարկել այդ ծրագրին: Ենթադրվում էր, որ նոր աշխատատեղերի ստեղծման համար իշխանությունները կծախսեն մինչև 447 մլրդ դոլար:
Չնայած տնտեսական աճի դանդաղ տեմպերին` McDonald’s-ը շարունակում է մնալ ԱՄՆ ամենախոշոր գործատուն. այս պահին ընկերությունում աշխատում է 500 հազար մարդ: