Sunday, 12 05 2024
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

Առաջին ու վերջին իշխանություն

Անցնող շաբաթը Հայաստանում կարելի է որակել որպես շոկային թերապիայի շաբաթ, որին ենթարկվեց իշխանության համակարգը Սերժ Սարգսյանի ձեռքով:

Հիշեցնենք, որ տեղի ունեցան ոստիկանապետի, ԱԺ նախագահի և նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնանկություններ, որոնք փաստորեն շարունակեցին նախորդ շաբաթ տեղի ունեցած քաղաքապետի պաշտոնանկությունը: Թե ինչ անակնկալներ է պատրաստել գալիք շաբաթը, կանխագուշակել թերևս պետք չէ, որովհետև անցնող յոթնօրյակը թերևս հաստատեց, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները զարգանում են անտրամաբանական կորով և շատ դժվար է տրամաբանական ընթացք գտնել կադրային վերադասավորումներում:

Միգուցե հենց դա է այն, ինչի վրա իր հաշվարկն է կառուցում Սերժ Սարգսյանը` անակնկալի բերել իշխանական համակարգին, և միևնույն ժամանակ կատարել առաջին հայացքից իրարամերժ քայլեր, որպեսզի համակարգը չհասցնի ադապտացվել որևէ մի իրավիճակի, չհասցնի որևէ սցենար կամ հետագծի նախանշել և շարժվել դրանով:

Այլ կերպ ասած, անցնղ շաբաթ մենք տեսանք, որ Սերժ Սարգսյանը բացահայտորեն պատերազմ է հայտարարել Հայաստանի իշխանական համակարգին, ինչը ենթադրում է թերևս երկու բան` կամ Սարգսյանն իր համար արդեն հստակ կառուցել է իշխանական ամուր համակարգ և այժմ պարզապես կատարում է փոխարինման մեխանիկական գործողությունը, կամ էլ Սարգսյանը համակարգում անելանելի վիճակում է հայտնվել և այլ ելք չկա, քան բացահայտ առճակատման գնալը:

Իհարկե երկրորդ տարբերակը մեղմ ասած քիչ հավանական է, որովհետև այդքան պաշտոնանկություններից հետո մենք թերևս ականատես կլինեինք համակարգային հարվածների, որ կհասցնեին Սերժ Սարգսյանին: Սակայն տեսնում ենք, որ նա մեկ շաբաթ շարունակ ուղղակիորեն մատի վրա պտտեցնում էր պետական կառավարման համակարգը, այնպիսի արհեստավարժությամբ և ինքնատիրապետմամբ, ինչպես ասենք ինտերյերը կդասավորեն կամ կվերադասավորեն:

Այն, որ Սերժ Սարգսյանը միանձնյա իշխանություն ձևավորելուն այլընտրանք չուներ որևէ դեպքում, ակնհայտ էր այն ճանապարհից, որով նա եկավ իշխանության: Խոսքը 2008 թվականի փետրվար-մարտի իրադարձությունների մասին է: Այդ կարճ ժամանակահատվածում եղան բազում խառը իրադարձություններ և ողբերգական զարգացումներ: Ռոբերտ Քոչարյանն իրականում ոչ միայն ընդդիմության շուրջօրյա հանրահավաքները ցրեց ու գնդակահարեց, այլ ըստ էության ցրեց իշխանության բուրգը, ցաքուցրիվ արեց դրա տակ եղած բոլոր հենասյուները:

Սերժ Սարգսյանին միաձույլ մոնոլիտ իշխանությունը անհրաժեշտ էր այն պատճառով, որ նա այլևս չուներ սյուների համակարգ: Նա իշխանությունը կարող էր դնել ցրված սյուներից առավելագույնը մեկի վրա, հետևաբար իշխանությունն էլ պետք է մեկը լիներ: Եվ սա Սերժ Սարգսյանի համար ըստ էության ավելին է, քան իշխանության համար պայքարը: Սերժ Սարգսյանի համար սա պայքար է քաղաքական գոյության համար, որովհետև կորցնելով իշխանությունը նա այլևս դրան չի արող հավակնել որևէ կարգավիճակով կամ մասով, ի տարբերություն ասենք Ռոբերտ Քոչարյանի կամ Լևոն Տեր-Պետրոսյանի:

Նրանք իշխանությունից հեռացել են, սակայն այսօր հավակնում են իշխանության: Սերժ Սարգսյանը իր հեռանալու դեպքում չի կարող այդպիսի հավակնություններ ունենալ, երբեք: Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը կարող են այլևս երբեք չգալ իշխանության, բայց նրանք իրենց պաշտոնները թողնելուց հետո այս կամ այն կերպ կարողացել են ռեալ հավակնություն դրսևորել վերադարձի համար: Իսկ ահա Սերժ Սարգսյանն այժմ իշխանությունը տնօրինում է թերևս առաջին և վերջին անգամ:

Բայց, դա էլ միաժամանակ ենթադրում է, որ նա թերևս այդ իշխանությունն իրավունք չունի տնօրինել այնպես, ինչպես մինչ այժմ տնօրինել են նրա նախորդները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում