Հունաստանը պաշտոնապես հրաժարվել է ԵՄ ի օգհնության փաթեթն ընդունելու շուրջ հանրաքվե անցկացնելու գաղափարից: Այս մասին հայտնել են երկրի ֆինանսների նախարարությունից:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ֆինանսների նախարար Էվանգելոս Վենիզելոսը զանգահարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Օլլի Ռենին, Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեին և Եվրախմբի նախագահ Ժան Կլոդ Յունկերին ու հայտնել իրենց որոշման մասին:
Վերջին օրերին Հունաստանում իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Յորգիոս Պապանդրեուն հայտարարեց, թե պատրաստվում է երկրում հանրաքվե անցկացնել ԵՄ օգնության փաթեթն ընդունելու շուրջ: Այդ փաթեթով ԵՄ-ն պատրաստ է ներել Հունաստանի պարտքի 50%-ը` փոխարենը առաջարկելով բազմամյա կոշտ վարկային ծրագիր: