Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից, նոյեմբերի 3-ին` ժամը 16.13-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայում` «ԱրմենՏել» ՓԲԸ-ի շենքի մոտակայքում, դեռևս չպարզված հանգամանքներում «Օպել» մակնիշի 29 ՍՍ 157 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Արեն Առաքելյան) վրաերթի է ենթարկել 1996թ. ծնված Աշոտ Աթոյանին:
Վերջինս տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ա.Աթոյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: