Monday, 13 05 2024
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»

«Ընտրակաշառք» 100 հազար պաշտոնյաների

Կառավարության այսօրվա նիստում ներկայացվել է մի որոշում, որը կարելի է ուղղակիորեն պայմանավորել նախընտրական արշավի տրամաբանությամբ: Բանն այն է, որ հաջորդ տարվա բյուջեի նախագծով նախատեսվում է 18 միլիարդ դրամ հատկացնել պետական ծառայողներին սոցիալական ապահովության փաթեթ հատկացնելու համար: Փաթեթը իր մեջ ներառելու է անկանխիկ գումար, որը կհատկացվի տվյալ ծառայողի առողջապահական, հանգստի, բնակարանային և այլ համանման կարիքները բավարարելուն: Ֆինանսների նախարարը հայտարարել է, որ փաթեթը կհասնի մոտ 100 հազար ծառայողի: Այդպիսով, կառավարությունը 2012 թվականի պետական բյուջեով ներկայացնում է խորհրդարանի առաջիկա ընտրությանը, ըստ էության, 100 հազար ձայն գնելու հայտ:

Գաղտնիք չէ, որ Հայաստանի պետական կառավարման համակարգում տևական ժամանակ է խիստ դժգոհություն կա առկա իրավիճակից: Բանն այն է, որ, բացի սոցիալական ծանր կացությունից, որ առկա է երկրում և բեռ է դառնում բոլորի համար, պետական ծառայողներին անհանգստացնում է նաև, այսպես ասած, պայքարը կոռուպցիայի դեմ, երբ հայտնի չէ, թե, ասենք, իրենցից որ մեկին կձերբակալեն մի քանի հարյուր հազար դրամ կաշառքի համար: Իսկ առանց կաշառքի՝ համակարգի աշխատողները չեն կարող ապրել, հոգալ իրենց սոցիալական կարիքները, նաև, բնականաբար, մոտիվացված չեն լինի իշխանության վերարտադրության գործում: Իսկ այդ գործում վարչական ռեսուրսի հավատարմությունն ու նվիրվածությունը չափազանց կարևոր է, և գուցե այդ պարագայում արդեն մեկ ձայնը առնվազն երկուսի և երեքի դեր է ունենում: Այսինքն՝ այսպես ասած՝ սոցիալական 18 միլիարդանոց փաթեթով «գնելով» 100 հազար ձայն, իշխանությունը կարող է այդ վարչական մոտիվացված կամ վերամոտիվացված ռեսուրսի հաշվին ակնկալել մոտ 300 հազար ձայնի էֆեկտ:

Ակնհայտ է, թե ինչ նպատակների է ծառայելու այն 101 միլիարդ դրամ հարկային հավելյալ եկամուտը, որ տնտեսության վրա դնում է կառավարությունը 2012 թվականի բյուջեով: Իհարկե լավ է, որ պետական ծառայողները սոցիալապես խրախուսվում են, ինչը կարող է նպաստել կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Սակայն երբ կառավարությունն այդօրինակ սոցիալական ծավալուն փաթեթները գործի է դնում նախընտրական շրջանում, դա արդեն ակնհայտորեն ցույց է տալիս, որ նպատակն ամենևին կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը չէ, այլ նախընտրական ռիսկերի չեզոքացումը, երբ վարչական ռեսուրսը կարող էր արգելակել՝ իշխանությանը դնելով շատ ծանր կացության առաջ: Այդ իսկ պատճառով իշխանությունը նախընտրում է ծանր կացության առաջ դնել տնտեսությունը՝ բարդելով նրա ուսին հավելյալ 101 միլիարդ, միայն թե նախընտրական ծանրության կարճաժամկետ վտանգը չեզոքացվի: Իսկ որ այդ 101 միլիարդը ոչ թե օլիգարխիական ստվերից, այլ փոքր և միջին բիզնեսից է քամվելու՝ թերևս, ոչ ոք չի կասկածում, որքան էլ որ իշխանությունը հակառակը հավաստիացնի: Բանն այն է, որ իշխանությունն արդեն երեք տարի է՝ հավաստիացնում է հակառակը, իսկ արդյունքում ոչ թե ստվերը, այլ փոքր ու միջին ձեռնարկատիրությունն է նվազում:
Հովհան Մանդակունի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում