Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրերով Ալիկ Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից և նշանակվել ՀՀ նախագահի խորհրդական:
Հանրապետության ղեկավարի մեկ այլ հրամանագրով գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել ՀՀ կառա-վարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ:











































