ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նոյեմբերին հադիպում կունենա Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է ազգային անվտանգության հարցերով Օբամայի խորհրդական Բեն Ռոդսը:
Ռոդսը հիշեցրել է, որ առաջիկայում Օբաման կմասնակցի «Մեծ քսանյակ»–ի գագաթնաժողովին և Արևելաասիական միության գագաթնաժողովին:
«Մենք վստահ ենք, որ նախագահը Մեդվեդևի հետ երկկողմ հանդիպելու հնարավորություն կունենա: Սակայն քիչ հավանական է, որ այս տարի Օբաման կմեկնի Ռուսաստան»,- նշել է Ռոդսը:











































