«ՅՈՒՆԵՍԿՕ–ի անդամ երկրների ձայների մեծամասնությամբ երկուշաբթի օրը Պաղեստինը դարձավ այս կազմակերպության լիիրավ անդամ։ Նշենք, որ Պաղեստինը պայքարում է իր ինքնավարության ճանաչման համար»,– հայտնում է BBCին:
Մեկ ամիս առաջ էլ Պաղեստինը դիմել էր ՄԱԿ–ին անդամակցելու համար:
Հրեա դիվանագետը հայտարարել է, որ այս որոշումը ողբերգական է հենց ՅՈՒՆԵՍԿՕ–ի համար, ինչպես նաև «արջի ծառայություն»՝ միջազգային օրենքներին ու խաղաղ բանակցություններին: ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է զբաղվի «իրական գիտությամբ, ոչ թե՝ ֆանտաստիկ»։
Երկրների մեծամասնությունն այս երևույթն ընդունել են որպես իրականության «ֆանտաստիկ դրսևորում»:











































