Տղամարդկանց թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը խոստովանել է, որ չի զղջում իր որոշման համար` «Դևիս»-ի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում հանդես գալ Սերբիայի ազգային հավաքականի կազմում` անգլիացիների դեմ.
«Ես որոշել եմ մասնակցել «Դևիս»-ի գավաթի խաղարկությանը, բայց դա վնասեց իմ առողջությունը: Սակայն ես չեմ զղջում, քանի որ վարվել եմ սրտիս թելադրանքով: Ես շատ էի ցանկանում «Դևիս»-ի գավաթի խաղարկությունում օգնել իմ հավաքականին»:






































