Ամենաքիչը 12 մարդ զոհվել է և 50-ը վիրավորվել Սոմալիում կատարված օդային գրոհի պատճառով:Այս մասին հաղորդում է BBC-ն:
Գրոհը տեղի է ունեցել Ջիլիբ քաղաքից ոչ հեռու: Այդ շրջանը գտնվում է «Ալ-Շաբաբ» խմբավորման վերահսկողության տակ:
Ըստ ականատեսների՝ երկու ինքնաթիռներից 4 ռումբ նետվել է դեպի այն վայրը, որտեղով մի քանի րոպե առաջ անցնելիս է եղել խմբավորման անդամների ավտոմեքենան:
Սակայն պայթյունի ընթացքում զոհվել են միայն խաղաղ բնակիչներ:
Իսլամիստական խմբավորման անդամներից մեկը հայտարարել է, որ ինքնաթիռները, որոնք գրոհել են, պատկանում են Քենիայի օդային ուժերին:











































