Հնդկաստանի Գրան պրիի որակավորման փուլի ընթացքը և արդյունքները դժվար թե որևէ մեկին զարմացնեն: Սեբաստիան Ֆետելը կրկին հաղթեց: Լուիս Հեմիլթոնը ցույց տվեց 2-րդ արդյունքը՝ հրաժարվելով որոշիչ փորձից ՝ հավանաբար հիշելով տուգանքի մասին, կամ էլ՝ հաշտվելով արագության պակասի հետ : Երրորդ տեղում է փոխչեմպիոնի տեղը զբաղեցնելու հույս ունեցող Մարկ Ուեբերը:
Հնդկական որակավորման փուլի ամենամեծ անակնկալը Ֆելիպե Մասսայի վթարն էր՝ շրջանի ավարտից մի քանի րոպե առաջ: Բարեբախտաբար, Մասսան չի տուժել:
Մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
1. Ս. Ֆետել
2. Լ. Հեմիլթոն
3. Մ. Ուեբեր
4. Ֆ. Ալոնսո
5. Ջ. Բաթոն





































