Լևերկուզենյան «Բայեր»-ը մի քանի շաբաթով մնացել է առանց իր առաջատարին՝ Միխաել Բալլաքի:
Բանն այն է, որ Բունդեսլիգայի 11-րդ տուրի «Բայեր»-«Ֆրայբուրգ» հանդիպման ընթացքում ՝գնդակի համար պայքարի ժամանակ լևերկուզենցիների ավագը դեմքին ուժեղ հարված էր ստացել, ինչից հետո ստիպված էր եղել լքել խաղադաշտը:
Բժիշկներն ախտորոշել են «քթի կոտրվածք», և նա 3 շաբաթ կմնա առանց ֆուտբոլի:









































