Լոնդոնի «Արսենալ»-ի ղեկավարությունը ցանկանում է ձեռք բերել «Ֆիորենտինա»-ի կիսապաշտպան Ռիկարդո Մոնտոլիվոյին:
Կա տեղեկատվություն, որ անգլիացիները պատրաստվում են բանակցություններ սկսել արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Իտալացի ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կարող է կազմել 9 մլն եվրո: Հիշեցնենք, որ ավելի վաղ «Արսենալ»-ի ներկայացուցիչները հետաքրքրություն էին ցուցաբերել «մանուշաներ»-ի մեկ այլ ֆուտբոլիստի` Ստեֆան Յովետիչի նկատմամբ:







































