Ավստրալուհի Սամանտա Ստոսուրը, ով աշխարհի 7-րդ ռակետն է, Ստամբուլի WTA եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի վերջին խաղում ջախջախեց Չինաստանի ներկայացուցիչ Լի Նային (5-րդ ռակետ), որից հետո դուրս եկավ WTA-ի կիսաեզրափակիչ:
Հանդիպումն ավարտվեց 1:6, 0:6 հաշվով:
Այսպիսով՝ «կանաչ մայրցամաք»-ի ներկայացուցիչը երկրորդ տարին անընդմեջ դուրս է գալիս WTA մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Դոհայում Սամանտան զիջեց Կիմ Կլայստերսին՝ մրցաշարի հաղթողին՝ 6:7, 1:6 հաշվով:










































