Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ էներգետիկ գծով եվրոկոմիսար Գյունթեր Օթթինգերը Բրյուսելում տեղի ունեցած միջազգային կոնֆերանսի ժամանակ մեկնաբանել է հոկտեմբերի 25-ին Իզմիրում թուրք-ադրբեջանական գազային համաձայնագրի կնքումը.
«Թուրքիայի և Ադրբեջանի միջև գազային համաձայնագրի կնքումը լավ նորություն է Եվրոպայի համար։ Եվրոպա փոխադրվելիք ադրբեջանական գազը բաշխվելու է ԵՄ-ի ներքին շուկայում։ Սակայն դա բավարար չէ, և մեր հիմնական նպատակը փոփոխություն չի կրել։
Մենք ցանկանում ենք տեսնել Ադրբեջանն ու Եվրոպան միմյանց կապող խողովակաշար։ Այդ խողովոկաշարը պետք է գործի ուժեղ իրավական բազայի շրջանակներում, որը կհամապատասխանի միջազգային իրավունքին»։








































