ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ անդրադառնալով վարչապետի կոտրած տաշտակ արտահայտությանը՝ մեջբերեց վարչապետի մամուլի խոսնակ Արամ Անանյանի այսօրվա պարզաբանումը և վերջում ավելացրեց. «Կարծում եմ՝ սրանով ամեն ինչ ասված է, և ի դեպ, իմ ռեպլիկը մամուլում առավոտից շրջանառվող ծավալուն հոդվածների հեղինակների, չարչարանաց չորեքշաբթիների, չարչարանաց հինգշաբթիների մասին գրել սիրող որոշ լրատվամիջոցների, կարծում եմ, թող սա էլ ինի չարչարանաց հարցի պատասխանը: Այսպես՝ վերջին կրակոցն էր, ստուգողական կրակոցն էր, «սալյուտը» ներսի՞ց եղավ, թե՞ դրսից: Կարծում եմ՝ ես տվեցի առաջիկայում ևս մի տասը հոդված գրելու թեմա, շնորհակալ եմ»:
Ինչ վերաբերում է նախագահի մոտ Գագիկ Ծառուկյանի և Հովիկ Աբրահամյանի հանդիպմանը, սիրով պատասխանեց. «Հանդիպումը երկու օր առաջ է տեղի ունեցել, և քննարկումների հերթական փուլը բացառապես հարկային փաթեթի վերաբերյալ էր, որտեղ կոալիցիոն ներկայացուցիչներից յուրաքանչյուրը ներկայացրել է իր դիրքորոշումը հարկային փաթեթի վերաբերյալ: Ես կարծում եմ, որ առաջիկայում քննարկումները դեռևս շարունակվելու են»:
Ի դեպ, հանդիպմանը ներկա էր նաև ՕԵԿ-ը:








































