Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովը մասնակցել է Բաքվում ընթացող թյուրքալեզու երկրների 2-րդ մեդիա ֆորումին։
Ֆորումի ժամանակ նա հայտարարել է, որ դրա շրջանակներում ընդունվելու է մի բանաձև, որն առնչվելու է թյուրքալեզու երկրների լրատվական մարմինների համագործակցության սկզբունքների հստակեցմանը։
Հասանովը կարևորել է, որ թյուրքալեզու պետությունները, պետական կառույցների, հասարակական ու այլ կազմակերպությունների մակարդակի համագործակցությունից բացի, միջազգային մակարդակով համագործակցեն նաև մեդիա դաշտում։










































