Այսօր «Անի Պլազա» հյուրանոցում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում ընտանեկան բռնության ոլորտում հանրային մասնավոր համագործակցության հնարավորությունների թեմայով: Այն կազմակերպվել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության նախաձեռնությամբ։ Քննարկվեցին ընտանեկան բռնության դեմ պայքարի ոլորտում պետական-մասնավոր գործընկերության հնարավորությունները:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ կառավարության, միջազգային դոնոր կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Իր բացման խոսքում Ջոն Հեֆերնը կարևորեց բռնության դեմ պայքարում քաղաքացիական հասարակության, հասարակաական կազմակերպությունների դերը: «Այս խնդիրը պետք է լինի հասարակության ուշադրության կենտրոնում»,- նշեց Ջոն Հեֆերնը:
Հանդես եկավ նաև ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան, որը ողջունեց այս քննարկումը: «Բռնության դեմ պայքարը ՄԱԿ-ի ծրագրերի առանցքն է»,- ընդգծեց Դ. Գերչևան:
Բոլոր զեկուցողներն իրենց խոսքում նշեցին, որ ընտանեկան բռնության ոլորտում առաջին քննարկումը կնպաստի ընտանեկան բռնության դեմ պայքարին:









































