Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան ժամանակից շուտ լքեց Ստամբուլի WTA եզրափակիչ մրցաշարը ձախ ոտնաթաթի վնասվածքի պատճառով:
Հիշեցնենք, որ Շարապովան Տոկիոյի մրցաշարի ժամանակ ոլորել էր ոտքը և շարք վերադարձավ միայն Ստամբուլի մրցաշարում: Այս մասին Մարիան հայտարարեց չինացի թենիսիստուհի Նա Լիից կրած պարտությունից անմիջապես հետո (6:7, 4:6):
Այս կապակցությամբ Շարապովան նշեց. «Ոտնաթաթի վնասվածքից ինչպես հարկն է՝ չէի վերականգնվել: Այդ իսկ պատճառով ցանկանում եմ խուսափել անցանկալի ռիսկից»:










































