Lenta.ru-ի փոխանցմամբ՝ երկուշաբթի և երեքշաբթի օրերին Թուրքիայում թալանվել է 17 բեռնատար, որոնք Վանի երկրաշարժից տուժած անձանց համար տեղափոխում էին սննդամթերք և այլ անհրաժեշտ պարագաներ։ Այս մասին հայտարարել է թուրքական Կարմիր մահիկի ղեկավար Ահմեդ Լութֆի Աքերը։
Վերջինիս այս տեղեկատվությունը հաստատվել է թուրքական ոստիկանության կողմից։ Նշվում է, որ սովորաբար թալանված ապրանքը վաճառվում է սև շուկայում։
Այդ ամենը հանգեցրել է նրան, որ օգնությունից զրկված աղետի գոտու բնակիչները երեկ ուղիղ եթերում իրենք են գրոհել սննդամթերք և ծածկոցներ բերած բեռնատարը։








































