Երգչուհի, հաղորդավարուհի և աշխարհի ամենանորաձև կանանցից մեկը` Շերիլ Քուլը, փոխարինող է գտել նախկին ամուսնուն` Էշլի Քուլին: Շերիլի նոր ընկերը ռեպեր Տաիո Կրուզն է, ում հետ Շերիլը ծանոթացել է իր առաջին ալբոմի ձայնագրման ժամանակ։ «Տաիոն գեղեցիկ է, հոգատար և շատ հետաքրքիր: Նա ինձ տալիս է այն, ինչ չէր տալիս Էշլին»,– ասել է երգչուհին:
28-ամյա Կրուզին դուր չի գալիս միայն այն, որ Շերիլը ծխում է. «Իմ անձնական խնդրանքը բոլոր աղջիկներին` թողե՛ք ծխելը»:









































