Ճապոնիայի ափերին հայտնաբերվել է բավական լավ վիճակում պահպանված 18-րդ դարի մոնղոլական նավ:
Ինչպես հայտնում է «ԲիԲի-Սի»-ն, նավն, ամենայն հավանականությամբ, խորտակվել է 13-րդ դարում Մոնղոլիայի անհաջող արշավանքներից մեկի ժամանակն տեղի ունեցած փոթորկի հետևանքով:
Օկիանավայի հարավային պրեֆեկտուրայում տեղակայված Ճապոնիայի ինստիտուտի հետազոտողների հաղորդմամբ` իրենք ուլտրաձայնի միջոցով հայտնաբերել են շատ լավ պահպանված նավի 12 մետրանոց նավացռուկի հատվածը:
Սա առաջին դեպքն է, երբ գիտնականներին հաջողվել է գտնել մոնղոլական արշավանքների ժամանակվա խորտակված նավի խոշոր հատվածը:
Խորտակված նավում հայտնաբերվել են նաև զինատեսակներ ու գործիքներ:
Գտածոն գիտնականներին կօգնի ուսումնասիրել մոնղոլական նավաշինության պատմությունը:











































