Իսրայելը սկսել է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքերը վերացնելու գործողությունները: Թել Ավիվն այդ մասին հայտարարել է այն բանից հետո, երբ Անկարան պաշտոնապես օգնության համար դիմել է նրան:
Դեռևս պարզ չէ` ինչ տեսակ օգնություն է խնդրել Թուրքիան. դա կարող է լինել ինչպես որոնողափրկարարական, այնպես էլ հումանիտար և բժշկական օգնություն:
Հիշեցնենք, որ Անկարան ի սկզբանե մերժել էր Իսրայելի` իրեն օգնելու առաջարկը` նշելով, որ անհրաժեշտության դեպքում ինքը կդիմի օգնության:
Հիշեցնենք նաև, որ Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները վերջին ժամանակներս վատացել էին: 2011 թվականի սեպտեմբերի 6-ին Թուրքիան դադարեցրել էր նախկին դաշնակցի հետ առևտրային և ռազմական հարաբերությունները: Նման որոշում կայացվել էր՝ ի պատասխան իսրայելական կողմի` 2010 թվականին Գազայի հատված ուղևորվող թուրքական նավերի գրոհի ժամանակ զոհված 10 թուրքերի համար Թուրքիայից ներողություն խնդրելուց հրաժարվելու: