ԱՄՆ քաղաքացիների մեծամասնությունը կարծում է, որ երկրի նախագահը պետք է ընտրվի ուղղակի համընդհանուր քվեարկությամբ, ոչ թե ընտրողների կոլեգիայի կողմից: Այս մասին ասվում է Գելլապի ինստիտուտի կողմից անցկացված հետազոտության մեջ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, սոցիոլոգները եկել են այն եզրակացության, որ ամերիկացիների 62%-ը կողմ է, որպեսզի Սահմանադրությունը փոխվի, և նախագահն ընտրվի համընդհանուր քվեարկությամբ: Հարցվածների 35%-ը ցանկանում է պահպանել գործող ընտրական համակարգը:
Առաջին անգամ Գելլապի ինստիտուտը այսպիսի հարցում է անցկացրել 2000 թ. նախագահական ընտրություններից անմիջապես հետո: «Այն ժամանակ արդեն պարզ էր, որ դեմոկրատական կուսակցության թեկնածու Ալբերտ Գորը շրջանցել է հանրապետական Ջորջ Բուշին ընտրողների ձայների թվով, սակայն հաղթող է դառնում նա, ով ստանում է Ֆլորիդա նահանգի ընտրողների ձայների 25%-ը»,- ասվում է հետազոտության մեջ:








































