Իրանական Dolatema լրատվական կայքի հաղորդմամբ՝ Իրանի բարեգործական ու նվիրատվությունների կազմակերպության լրատվական կենտրոնը հայտարարել է, որ Ահմադինեժադի կառավարությունը պետական կառույցներում աշխատանքի ընդունման հարցաթերթիկներից հանել է գերագույն առաջնորդին ենթարկվելու պայմանը:
Հիշեցնենք, որ Իրանի բարեգործության ու նվիրատվությունների կազմակերպությունն աշխատում և ուղղակի վերահսկվում է երկրի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի գրասենյակի կողմից ու պատասխանատու է միայն առաջնորդին:
Ամիսներ առաջ Ահմադինեժադը հիշյալ կազմակերպությունն առաջնորդի վերահսկողությունից հանելու և նահանգապետներին հանձնելու փորձ կատարեց, ինչը անհաջող ավարտ ունեցավ:











































