Թուրքիայի հարավում փրկարարները փլատակների տակից դուրս են բերել կենդանի չորս մարդու: Նրանցից մեկը կարողացել է ոստիկանություն զանագել, երբ դեռ գտնվում էր ավերակների տակ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հիշեցնենք, որ կիրակի օրը` հոկտեմբերի 23-ին, Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Վան քաղաքում տեղի է ունեցել 6.6 մագնիտուդով երկրաշարժ:
Վան և Էրկիս քաղաքներում երկրաշարժի հետևանքով ավելի քան 260 մարդ է մահացել, հարյուրավորներն անհետ կորած են համարվում: Նրանց փնտրում են հատուկ որոնողական շների օգնությամբ: Քաղաքներում վրաններ են տեղադրված, դաշտային հոսպիտալներ և խոհանոցներ, որտեղ մարդիկ կարող են սնունդ և ապաստան ստանալ:
Երկրի իշխանությունները բնակիչներին խորհուրդ են տալիս հեռու մնալ քանդված տներից, քանի դեռ ցնցումների վտանգ կա:








































