Ռուսական «ԲԿՄԱ»-ի ֆուտբոլիստ Վագներ Լավի կինը` Մարթան, իրենց բնակարանում կազմակերպել է անօրինական խնջույք, որտեղ անչափահաս երեխաներին վաճառվել են ալկոհոլային խմիչքներ: Դա անմիջապես գրավել է իրավապահ մարմինների ուշադրությունը:
Զայրացած հարևաններն ահազանգել են ոստիկաններին, որոնց ժամանման պահին բնակարանում եղել է շուրջ 1500 մարդ, այդ թվում՝ մինչև 12 տարեկան երեխաներ:
Խնջույքի ժամանակ ալկոհոլային խմիչքների գինը կազմել է 10-40 ԱՄՆ դոլար:
Այդ ժամանակ Վագները գտնվում էր ֆուտբոլային խաղադաշտում` մասնակցելով «ԲԿՄԱ»-«Թերեք» մրցավեճին:






































