Sunday, 28 04 2024
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը

Հարավային Կովկասի ժողովուրդների քաղաքակրթական մակարդակն աղետալի անկում է ապրել. ադրբեջանցի քաղաքագետ

Ռուսական Regnum լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշատ Ալիզադեն հայտարարել է, որ այսօր Հարավային Կովկասի ժողովուրդների քաղաքակրթական մակարդակն աղետալի անկում է ապրել.

«Հայ և ադրբեջանցի ժողովուրդներն անքակտելիորեն միմյանց կապված են աշխարհագրորեն, պատմությամբ, մշակույթով և, վերջապես, Ղարաբաղով։ Միայն հիմարը կարող է հրճվել հարևան ժողովրդի դժբախտության կապակցությամբ։ Դա վերաբերում է թե՛ հայերին, թե՛ ադրբեջանցիներին։ Դա նման է նրան, երբ բազմահարկ շինության բնակիչը հրճվանքով նայում է, թե ինչպես է այրվում իր հարևանի բնակարանը։ Չէ՞ որ այդ հրդեհը կարող է վրա հասնել նաև նրա բնակարանին։

Հարավային Կովկասի ներդրումային գրավչությունը զգալի անկում է ապրել նրա էթնիկ-տարածքային հակամարտությունների պատճառով։ Հետխորհրդային ժամանակաշրջանում Հարավային Կովկասում տեղի է ունեցել ժողովուրդների ու հասարակությունների քաղաքակիթական մակարդակի այնպիսի անկում, որ այն կարելի է որակել որպես աղետալի։ Մենք մեր տարածաշրջանում ականատեսն ենք այն նույն զարգացումներին, որոնք գաղութացման վերացումից հետո տեղի ունեցան և տեղի են ունենում աֆրիկյան երկրներում։

Ազգային ընտրանիներն անընդունակ գտնվեցին՝ հասկանալու ու գիտակցելու ազգային պետության կառուցման առաջադրանքի բարդությունն ու մասշտաբը։ Դրա համար էլ հասարակական ու պետական կյանքի բոլոր ոլորտները ենթարկվեցին դեգրադացիայի։ Դա վերաբերում է նաև ժողովրդի որակին, նրա կրթամակարդակին ու մշակույթին։ Արդեն կարելի է համարձակորեն փաստել, որ մենք բարձրագույն լիգայից նահանջել ենք երրորդ լիգա։ Քաղաքակրթության առումով մենք Զիմբաբվեի հարևանն ենք։

Չպետք է ժողովուրդների միջև շարունակ թշնամանք տարածել։ Ինչպես նկատել է Լինքոլնը` չի կարելի է մշտապես խաբել ողջ ժողովրդին։ Վերջին հարյուրամյակի ընթացքում հայերն ու ադրբեջանցիները միմյանց դեմ պատերազմել են 25 տարի և խաղաղ բնակվել 75 տարի։ Ուշադրություն դարձրեք մեր լրատվամիջոցներին ու դասագրքերին, թե դրանցում որքան տեղ է հատկացված խաղաղ բնակության այդ 75 տարիներին։ Դա ցավալի է։

Ոչ միայն պետության առաջնորդները, այլև՝ ժողովուրդները պետք է ընտրության հնարավորություն ունենան։ Մարքսն իր ստեղծագործություններից մեկում օգտվել է ֆրանսիացի լրագրողի հետևյալ արտահայտությունը. «Կանանց նման, ժողովուրդներին նույնպես չի ներվում, երբ նրանք տրվում են անարժան տղամարդու»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում