Ավարտվեց ֆուտզալի աշխարհի գավաթի որակավորման առաջին փուլի խմբային մրցաշարը:
Մեր ընտրանին 4-0 հաշվով ջախջախեց Մալթայի հավաքականին: 2-ական գնդակ խփեցին Գրիգոր Կապուկրանյանը և Արմեն Գուլամբարյանը:
Այս հաղթանակը չօգնեց, որ մեր ընտրանին շարունակի պայքարը և, վաստակելով 5 միավոր, դուրս մնաց հետագա պայքարից:
Հաջորդ փուլ անցավ Վրաստանի հավաքականը, որը ուներ 7 միավոր: