Friday, 12 06 2026
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում

Մեր հաջողությունն է մեր ուժը, ոչ թե օտարի դժբախտությունը

Հայաստանի սոցիալական ցանցերում բավական ուշագրավ արձագանքներ եղան Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ: Ուշագրավ, սակայն, բացասական իմաստով: Բանն այն է, որ սոցիալական ցանցերի մասնակիցների մի զգալի մասը սկսեց արտահայտվել «թուրքերին հասնում ա» տոնայնությամբ:

Այդ հանգամանքին կարելի էր ուշադրություն չդարձնել, բայց եթե սոցիալական ցանցերի այդ կոնտինգենտը թեկուզ համարժեք տոկոսայնությամբ բաշխենք ամբողջ հասարակությանը, ապա կստանանք մի պատկեր, որը ինքնին գուցե ոչ պակաս սարսափելի է, քան բնական աղետը. մենք կստանանք մեզանում առկա բանական աղետի մի պատկեր:

Հայաստանի և Թուրքիայի, հայերի ու թուրքերի միջև խնդիրները բոլորիս են հայտնի: Մենք դրանց լուծման, ընկալման, հեռանկարների, անցյալի, ներկայի ու ապագայի մասին ունենք տարբեր պատկերացումներ` շատերն արմատական են, անզիջում, շատերը պատրաստ են փոխադարձ զիջումների, շատերը համարում են, որ պետք է անցյալին նայելու փոխարեն կառուցել համատեղ անխուսափելի ապագան և այլն, և այլն: Մեզանում տեղի են ունենում այդ թեմայով սուր բանավեճեր, հաճախ իրար տարբեր և բավական սուր որակումներ ու գնահատականներ ենք տալիս դրա կապակցությամբ: Սակայն, այդ ամենով հանդերձ, այդ ամենի հիմքում, թերևս, մեր բոլորիս ընդհանուր մարդկային բանականությամբ թելադրված հոգսն է մեր պետության, մեր զավակների ապագայի, նրանց անվտանգության ու բարեկեցության համար: Եվ դա առողջացնում է մեր բանավեճերը, անգամ՝ առաջին հայացքից անառողջ թվացող գաղափարների և մոտեցումների պարագայում, որովհետև մեզ բոլորիս հետաքրքրում են մեր պետությունը, մեր երեխաները, նրանց ապագան: Սակայն, այդ բանականության հիմքը կորչում է, այդ առողջությունը վերածվում է, մեղմ ասած, հիվանդագին ատելության, երբ մենք, այդ ամենով հանդերձ, պատրաստ ենք ուրախանալ ուրիշի երեխաների դժբախտությամբ, ողբերգությամբ, ուրիշների մարդկային ցավով, թեկուզ այդ ուրիշը լինի մեզ հետ խնդիրներ ունեցող և գուցե մեր հանդեպ ատելությամբ լցված թուրքը:

Պատասխան ատելությունը ոչ թուրքին, այլ մեզ է ցավ պատճառելու: Եթե թուրքը մեզ ատում է, նա արդեն իսկ իր ատելության մեջ է գալարվում: Ինչո՞ւ ենք ուզում մենք էլ մեր ատելության մեջ գալարվել՝ թուրքի դժբախտության և ողբերգության վրա ուրախանալով, առավել ևս, որ այդ ողբերգությունը ապրում են ոչ թե հարյուր տարի առաջ մեր պապերին ցեղասպանած թուրքերը, այլ նրանցից հարյուր տարի հետո ապրող անմեղ մարդիկ, հատկապես երեխաները: Չէ՞ որ մեզանից լավ ոչ ոք չէր կարող պատկերացնել այդ ողբերգության ցավը, քանի որ մենք ինքներս ապրել ենք այն 1988-ին, երբ մեր տասնյակ հազարավոր անմեղ հայրենակիցներ, մանուկներ զոհ գնացին և հաշմանդամ դարձան Սպիտակի ավերիչ երկրաշարժից: Այդ ամենը տեսած ազգն ինչպես կարող է առաջնորդվել «հասնում է» մոտեցումով: Դա թույլի, տկարի, ճղճիմի մոտեցում է, որը պետք է բացարձակապես մաս չկազմի մեր հասարակությանը, որը պետք է ընդհանրապես տեղ չունենա որևէ հարցում, առավել ևս՝ մարդկային ողբերգությունների: Սա պատերազմ չէ, երբ թշնամու մահը «հասնում է նրան»:

Երբ Թուրքիայում երկրաշարժ էր, պետք էր տեսնել, թե ինչպես են Երևանում մայրերը, իրենց երեխաներին գրկած, իրենց ու երեխաների սարսափած հայացքներով դուրս վազում այդ երկրաշարժից այստեղ էլ ցնցվող շենքերից: Ինչպե՞ս կարելի է այդ ամենից հետո խոսել «հասնում է» կատեգորիաներով: Ինչպե՞ս կարելի է չտեսնել սեփական երեխայի սարսափած հայացքը, ու տեսնելուց հետո ինչպես կարելի է ուրիշի երեխայի հանդեպ լցվել թուլությամբ, տկարությամբ ու ճղճիմ փոքրոգությամբ: Դա ոչ մեկին չի թուլացնելու՝ մեզնից ու մեր զավակներից բացի: Մենք պետք է ուժեղ լինենք, մեզ ուժեղ, ապահով ու անվտանգ զգանք մեր ու մեր զավակների արդար հաջողությամբ, ոչ թե օտարի ողբերգությամբ և դժբախտությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում