Այսօր Դոնեցկի «Շախտյոր»-ը Ուկրաինայի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում սեփական հարկի տակ ուժերը չափեց «Մետալիստ»-ի հետ: «Դոնբաս Արենա» մարզադաշտում «Մետալիստ»-ը դոնեցկյան թիմի համար անանցանելի պատնեշ դարձավ` հաղթելով վեջինիս 1-2 հաշվով:
Նշենք, որ մեր ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը Լուիս Ադրիանոյի փոխանցումից հետո գրավեց խարկովյան թիմի դարպասը, որը, սակայն, բավական չեղավ հաղթանակ տոնելու համար: