«Իտալացի մոտոցիկլավար, «Հոնդա» վարող Մարկո Սիմոնչելին մահացել է այսօր`Մալայզիայի Գրան-պրիի MotoGP փուլի ժամանակ տեղի ունեցած վթարի հետևանքով»,- հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը:
Մեկնարկի ժամանակ Սիմոնչելին կորցրել է վերահսկողությունը մոտոցիկլի նկատմամբ և հայտնվել է Կոլին Էդվարդսի («Յամախի») և Վալենտինո Ռոսսի («Դուկատի») ճանապարին, որոնք դեմ հանդիման են ելել «Հոնդային»: Մրցավազքն անմիջապես դադարեցվել է:
Էդվարդսը ընկել է, բայց խուսափել է լուրջ վնասվածքներից, իսկ Ռոսսին տեղափոխել են վերակենդանացման բաժին: Սիմոնչելիին տեղափոխել են բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշել են «սրտի կանգ»:
Մարկո Սիմոնչելին 24 տարեկան էր, վերջերս հաջող ելույթ էր ունեցել Ավստրալիայի Գրան-պրիում, որտեղ հասել էր իր կարիերայի լավագույն արդյունքին` վերջնակետին հասնելով երկրորդը:








































