Ինչպես հայտնի է դարձել «Առաջին լրատվական»-ին, հոկտեմբերի 19-ին ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութեր են ստացվել, որ դատապարտյալներից մեկի համար նախատեսված հանձնուքը տեղ չի հասել:
Դատապարտյալի մայրը հաջորդ օրը ոստիկանությունում հաղորդում է տվել, որ հոկտեմբերի 13-ին 29-ամյա Սամվել Հախվերդյանը, հանձնուքի հանձնման սրահում ներկայանալով ՔԿՀ աշխատակից, հանձնուքը որդուն փոխանցելու պատրվակով իրենից վերցրել է 2.000 դրամ, հեռուստացույցի ալեհավաք և ցերեկային լամպ, սակայն վստահությունը չարաշահելով` տիրացել է դրանց:
Կատարվում է հետաքննություն:










































