Friday, 12 06 2026
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ

Ժողովրդավարության ոլորտում Հայաստանը գտնվում է Վրաստանի ու Ադրբեջանի միջև. ամերիկացի պրոֆեսոր

Ռուսական Regnum լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Կարլիֆոռնիայի Բերկլիի համալսարանի պրոֆեսոր Սթիվեն Ֆիշեմն անդրադարձել է Հարավային Կովկասի երկրների ժողովրդավարությունների խնդրին.

«Ժողովրդավարության պլանում տարածաշրջանի երկրների միջև գոյություն ունեն մի շարք սկզբունքային տարբերություններ: Վերջին 15 տարիների ընթացքում Ադրբեջանում նկատվում է ժողովրդավարության աննշան առաջընթաց։ Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի օրոք այդ երկրում դեռևս կար քիչ թե շատ մրցակցություն ու այլակարծություն։ Սակայն Հեյդար Ալիևի իշխանության գալով՝ այդ ամենին վերջ տրվեց։ Ներկայումս ժողովրդավարական պլանում որևէ առաջընթաց գոյություն չունի, քաղաքականության ոլորտում ահ ու սարսափ է տիրում։

Բնականաբար, Ադրբեջանը Թուրքմենաստան, Իրան կամ Իրաք չէ, սակայն քաղաքական իրավունքներն այդ երկրում շատ սահմանափակ են։ Այլ կերպ ասած՝ այդ երկրում առկա է արևելյան դինաստիական համակարգ, ուր որդին իշխանության ղեկին փոխարինում է հորը։ Այսինքն՝ այնտեղ գործում է Սիրիայի որոշակի թեթև տարբերակը։ Եթե անկեղծ լինենք, ապա դա բավական ցավալի է, քանի որ Ադրբեջանը համապատասխան պոտենցիալ ունի՝ հաշվի առնելով ժողովրդավար Թուրքիայի ազդեցության հանգամանքը։

Վրաստանում իրավիճակն այլ է, այնտեղ մշտապես առկա է դեպի ավելի բաց քաղաքականության ձգտում։ Սակայն պետք է նկատել, որ Վրաստանը նույնպես ժողովրդավարական երկիր չէ։ Դա փաստ է։ Մյուս կողմից էլ, սակայն, այն այժմ շատ ավելի ժողովրդավարական է, քան՝ Էդուարդ Շևարդնաձեի ղեկավարման ժամանակ։ Ամեն դեպքում Վրաստանը ձգտում է առաջ շարժվել այդ ճանապարհով։ Վրաստանն իսկապես ձգտում է ժողովրդավարության։

Վերջին հաշվով շատերը նշում են, որ այդ բարեփոխումներն արվում են խորհրդարանի ու վարչապետի դիրքերի ամրագրման համար, որպեսզի երկրաձգվի ներկայիս նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարման ժամանակաշրջանը։ Սակայն եթե նույնիսկ սահմանադրական բարեփոխումներն արվում են ենթատեքստերով, ապա դրանց արդյունքը կարող է արդյունավետ լինել, քանի որ ուժեղ խորհրդարանը դրականորեն է անդրադառնում պետության ժողովրդավարացման գործընթացի վրա։

Հայաստանը տատանվում է Վրաստանի ու Ադրբեջանի միջև։ Անկասկած է, որ այն ավելի ժողովրդավարական երկիր է, քան Ադրբեջանը։ Սակայն դրա հետ մկտեղ ասյտեղ ես չեմ տեսնում քաղաքական համառ մրցակցություն ու ժողովրդավարությանը և կառավարման բաց քաղաքական մոդելին անցում կատարելու հետևողական ձգտում։ Հայաստանը շատ առավելություններ ունի կրթության ու իր ուժեղ սփյուռքի միջոցով միջազգային քաղաքականության վրա ներգործելու պլանում։

Հայաստանում քաղաքացիական ազատություների մակարդակը շատ ավելի բարձր է, քան՝ ընտրությունների որակը։ Հայաստանում անցկացվող ընտրությունների մակարդակը հիշեցնում է Շևարդնաձեի ժամանակ Վրաստանում անցկացվող ընտրությունները։ Ներկայումս Վրաստանում ընտրություններն ավելի թափանցիկ են և հեշտ ընկալելի՝ օտար դիտորդների համար։

2008 թվականից հետո Հայաստանում կարելի է նկատել որոշակի առաջընթաց՝ դեպի քաղաքական բաց մրցակցություն, սակայն իրականում երկրում քաղաքականության բաց բնույթի մասին դժվար է դատելը մինչև հաջորդ ընտրություններ։ Ընտրությունները ժողովրդավարության որակի կարևոր մասերն են։ Հայաստանում խոսքի ու հանրահավաքների անցկացման ազատությունն ավելի բարձր մակարդակի վրա են, քան Ռուսաստանում, սակայն ժողովրդավարությունը դա միայն ազատությունները չեն։ Դա նաև պետության կողմից հասարակության վերահսկումն է, և եթե հասարակությունը չի կարողանում իր ներկայացուցիչների միջոցով իրականացնել այդ գործառույթը, ապա ավելորդ է խոսել ժողովրդավարության մասին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում