«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը որոշում է կայացրել հարձակվող Դենի Ուելբեկին առաջարկել նոր`երկարաժամկետ պայմանագիր`մինչև 2016 թվականը:
Անգլիացին, ով ներկայումս շաբաթական ստանում է 15 հազար ֆունտ սթեռլինգ աշխատավարձ, ըստ նոր պայմանագրի կստանա 50 հազար ֆունտ:
Նշենք, որ Ուելբեկը ընթացիկ մրցաշրջանում արդեն հասցրել է դառնալ 5 գոլի հեղինակ:










































