Wednesday, 10 06 2026
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
08:40
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից

ԱՄՆ նոր «առաջարկը» Հայաստանին

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բըրնսը Հայաստանում հայտարարել է, որ կոռուպցիան Հայաստանում խոչընդոտում է երկրի զարգացմանը և բիզնես միջավայրի բարելավմանը: Բըրնսը հայտարարել է, որ բիզնես միջավայրի բարելավումը կօգնի Հայաստանի և ԱՄՆ միջև առևտրի և ներդրումների խթանմանը: Ընդհանրապես նկատելի է, որ վերջին շրջանում ԱՄՆ-ը շատ է շեշտադրում կատարում առևտրի և ներդրումների ընդլայնման ուղղությամբ: Երբ այդ ամենը պայմանավորվում է կոռուպցիայի վերացմամբ, դա, ըստ էության, ստանում է քաղաքական լուրջ հայտարարության տեսք:

Բանն այն է, որ Հայաստանում կոռուպցիան կրում է համակարգային բնույթ և ընկած է պետական կառավարման ներկայիս համակարգի հիմքում` ձևավորումից մինչև գործունեություն և անվտանգություն: Դրա հաղթահարումը նշանակում է «հարձակում» Հայաստանում իշխող կարգի դեմ: Այսինքն՝ դա ենթադրում է նաև համակարգի տնտեսական հիմքի խարխլում, որը կազմում է կոռուպցիոն սխեմայի առանցքը: Դրա քաղաքական հետևանքները դժվար չէ պատկերացնել:

Ինչ է իրենից ենթադրում ԱՄՆ հայտարարությունը, որը նաև կարելի է ընկալել որպես Հայաստանի իշխանությանը ներկայացվող առաջարկ: Հայտարարությունը թերևս ենթադրում է հետևյալը` պայքարեք կոռուպցիայի դեմ և հարվածեք ներկայիս իշխանական արատավոր և երկիրը քայքայող ու զարգացումն արգելակող համակարգի տնտեսական հիմքերին, ու դրա դիմաց Միացյալ Նահանգները երկրի տնտեսական կայունությունը կփոխհատուցի ներդրումների զգալի հոսքով, որոնք թույլ կտան երկիրը զերծ պահել տնտեսական սաբոտաժներից և ցնցումներից: Այլ կերպ ասած՝ ԱՄՆ Հայաստանի բարձրագույն իշխանությանը երաշխավորում է կոռուպցիայի դեմ պայքարի տնտեսական հովանավորությունը: Իսկ որ այդ հարցում ԱՄՆ գործով է ցույց տվել իր խոսքի արժեքը՝ թերևս անկասկած է:

Բավական է միայն հիշել, որ անկախությունից ի վեր ԱՄՆ միակ երկիրն է, որը Հայաստանին ներկայիս պետական պարտքի կեսից ավելի դրամաշնորհներ և տնտեսական այլ նվիրատվություններ է արել, որոնք միտված են եղել երկրի տեխնոլոգիական առաջընթացին, քաղաքացիական արժեքների կայացմանն ու պետական համակարգի արդիականացմանը: Իհարկե, Հայաստանը, կարելի է ասել, խիստ անարդյունավետ է օգտագործել այդ նվիրատվությունները՝ չբազմապատկելով դրանց ուղղակի էֆեկտը: Բայց ներկայումս ԱՄՆ փաստորեն նոր առաջարկ է անում իշխանությանը՝ արդեն տնտեսության իրական հատվածի հետ կապված, ինչը, ըստ էության, կարող է շատ ավելի հիմնարար փոփոխությունների հանգեցնել Հայաստանի տնտեսա-քաղաքական կյանքում, եթե, իհարկե, Հայաստանի իշխանության մոտ կա այդպիսի փոփոխությունների իրական ցանկություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում