ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր Երևանում կհանդիպեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Միջնորդները վերջին անգամ տարածաշրջան են այցելել 2011թ. հուլիսին` Կազանում կայացած հանդիպումից հետո:
Այցից հետո նրանք հայտարարել էին, որ ժամանակն է քաղաքական կամք դրսևորել` տարածաշրջանի երկարատև խաղաղությանը, անվտանգությանը և հաշտեցմանը հասնելու նպատակով:
Սեպտեմբերի 29-ին Վարշավայում համանախագահներն առանձին հանդիպումներ էին ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, որոնց ընթացքում քննարկել էին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հետագա քայլերը:
Այդ հանդիպումներից հետո նրանք արել էին ևս մեկ հայտարարություն` նշելով, որ
կողմերին կառաջարկեն լրացուցիչ միջոցներ ձեռնարկել` հրադադարի ռեժիմը ամրապնդելու, տեղում մթնոլորտը բարելավելու և տարածաշրջանում բնակվող մարդկանց միջև փոխըմբռնումը ավելացնելու նպատակով:







































