Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան հայտ է ներկայացրել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գործընկեր երկրի կարգավիճակ ստանալու համար։ Նշվում է, որ դա կարող է տեղի ունենալ արդեն 2012 թվականին։
Այս մասին հայտնել են մի շարք դիվանագիտական աղբյուրներ։ Նշվում է, որ այդ հարցում Թուրքիան ներկայումս բավական ակտիվ է. նա ապրիլին համապատասխան հայտ է ներկայացրել Պեկինում գտնվող ՇՀԿ քարտուղարություն:
Հիշեցնենք, որ ՇՀԿ-ն ստեղծվել է 2001 թվականին, նրա անդամներն են Չինաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանն և Ուզբեկստանը։
Դիտորդ երկրի կարգավիճակ ունեն Հնդկաստանը, Իրանը, Մոնղոլիան, Պակիստանը, իսկ գործընկերոջ երկրի կարգավիճակ՝ Բելառուսն ու Շրի Լանկան։